Նիդեռլանդները ներողություն է խնդրել իր նախկին գաղութում իրականացված մահապատիժների համար
Նիդեռլանդները հրապարակայնորեն ներողություն է խնդրել մի շարք մահապատիժների համար, որոնք իրականացրել է հոլանդական բանակն Ինդոնեզիայում՝ իր նախկին գաղութում, 1945-1949թթ.-ին, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Expatica-ին։
Վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է նաև, որ զոհվածների այրիներին կվճարվի տարեկան 20 հազ. եվրո։
Ինդոնեզիայում Նիդեռլանդների դեսպանը պետության ներողությունը պաշտոնապես կներկայացնի սեպտեմբերի 12-ին Ջակարտայում անցկացվելիք միջոցառման ժամանակ։ Հաագա քաղաքում պարզաբանել են, որ ներողությունները և փոխհատուցումները վերաբերում են կոնկրետ դեպքերի։
«Մենք խոսում ենք կոնկրետ դեպքերի մասին, որոնք մահապատժի են հանգեցրել»,- ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ ներողություն չի խնդրի բոլոր հոլանդացի զինվորականների գործողությունների համար։
Հազարավոր ինդոնեզացիներ են սպանվել անկախության համար պատերազմի ընթացքում, որն ավարտվել է 1949-ին։










