ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացվի, որին կմասնակցի ՄԽ ամերիկացի համանախագահը
ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի մասնակցությամբ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մշտադիտարկում կիրականացնի, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ սեպտեմբերի 13-ին նախատեսվում է մշտադիտարկման անցկացում Աղդամի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը։
Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնական Ժիրի Աբերլեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա դաշտային օգնական Ջեֆրի Հուլսը։










