Երկօրյա քննարկումներից հետո պատգամավորներ ընտրում են Արդարադատության խորհրդի անդամներ
ԱԺ-ում երկօրյա քննարկումներից հետո պատգամավորները փակ քվեարկությամբ ընտրեցին Արդարադատության խորհրդի անդամներ։ Արդյունքները կհրապարակվեն մեկժամյա քվեարկությունից հետո։
Արդարադատության խորհրդի անդամների համար ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադինյանի թեկնածությունները:
ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:
Քվեարկության արդյունքները կհրապարակվեն քվեարկության հաշվարկից հետո:










