Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

11:25 • 12.09.13

Ամերիկյան Փասադենա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման առաջարկին, գրում է Glendale News-ը:

 

Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշարձանի հանձնաժողովի կազմակերպիչները միջոցներ են հայթայթում քաղաքի կենտրոնում գտնվող Հիշատակի այգում հուշակոթողի կանգնեցումը 2015թ.-ի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ավարտին հասցնելու համար:

 

Հուշակոթողն իրենից ներկայացնում է եռասյուն, որից քարե ավազան կթափվեն ջրի կաթիլներ: Այդպիսով ամեն տարի 1,5 մլն խորհրդանշական արցունք կկաթա՝ խորհրդանշելով Հայոց ցեղասպանության զոհերին: