Պիկասոյի դիլերի հավաքածուն գնահատել են 170 մլն դոլար

17:33 • 12.09.13

Հայտնի արտ-դիլեր և Պիկասոյի անհատական հավաքածուի պաշտոնական ներկայացուցիչ Յան Կրյուգերի հավաքածուի մի մասը կվաճառվի Christie’s աճուրդում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

 

Աճուրդի կդրվեն Պիկասոյի, Կանդինսկու, Ջակոմետիի ստեղծագործությունները, իմպրեսիոնիստների մի քանի աշխատանքներ, ինչպես նաև լատինամերիկացի և աֆրիկացի նկարիչների ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 150 նմուշ:

 

Նախնական գնահատմամբ՝ աճուրդում ներկայացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 170 մլն դոլար:
Աճուրդին ներկայացվելու է Պաբլո Պիկասոյի 30 աշխատանք:

 

2008 թվականին մահացած Յան Կրյուգերն աշխարհի ամենահայտնի արտ-դիլերներից է եղել: Նրան են պատկանել Ժնևում և Նյու Յորքում գտնվող պատկերասրահները։ 1976 թվականից նա Պաբլո Պիկասոյի թոռնուհու հավաքածուի պաշտոնական ներկայացուցիչն է եղել: