Հարրի Փոթթերին շրջապատող կախարդական աշխարհի մասին նոր ֆիլմ կնկարահանվի
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթթերի մասին պատմող գրքերի հեղինակը, կինոսցենար կգրի կախարդական աշխարհի մասին, սակայն այս անգամ առանց գլխավոր հերոսի մասնակցության, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին:
Ֆիլմի գործողությունները տեղի կունենան Նյու-Յորքում՝ Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին գրքի իրադարձություններից 70 տարի առաջ: Ֆիլմի գլխավոր հերոս կդառնա հրաշագործ Նյուտ Սկամանդերը՝ «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» հորինված գրքի հեղինակը: Այս «հանրագիտարանում» ընթերցողին առաջարկվում է ավելի լավ ծանոթանալ կախարդական աշխարհին:
Ըստ Ռոուլինգի, ֆիլմը կդառնա Հոգվարթս դպրոցում ուսանող հերոսների աշխարհի վերաբերյալ «հավելված»: Ֆիլմը կնկարահանի Warner Brothers ընկերությունը:










