Սերժ Սարգսյանն ընդունել է Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ

16:11 • 12.09.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:


Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:


Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպահ համակարգի հետագա զարգացման գործին: