Չելյաբինսկում սպորտսմենուհին փողոցում մեկ հարվածով նոկաուտի է ենթարկում խուլիգանին (տեսանյութ)

21:25 • 12.09.13

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի Չելյաբինսկ երկրամասում անցորդ աղջիկներից մեկը նոկաուտի ենթարկում տղամարդուն, ով փորձում էր բռնանալ ընկերուհու վրա, տեղեկացնում է Вести.Ru-ն:


Տեսանյութը նկարահանվել է մոտակայքում կայանված մեքենայի տեսախցիկով: Երկու աղջիկ փողոցով անցնելիս նկատում են, որ տղամարդը ուժով ստիպում է աղջկան գնալ իր հետ: Վերջիններս միջամտում են, ինչին ի պատասխան տղամարդը փորձում է հարձակվել աղջիկներից մեկի վրա: Սակայն աղջիկը ոտքի մեկ հարվածով նոկաուտի է ենթարկում նրան:


Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդուն նոկաուտի ենթարկած աղջիկը թեքվանդոյի աշխարհի չեմպիոնուհի Օլգա Իվանովան է: