Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 63-ամյա կնոջ

11:12 • 12.09.13

Երևանի Արշակունյաց պողոտայի 8-րդ շենքի մոտ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս հարվածել է 63-ամյա մի կնոջ։


Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: