Ամերիկյան նահանգի իշխանությունները թույլ են տվել ուսուցիչներին զենքով գալ դպրոց
Ամերիկյան Արկանզաս նահանգի ուսուցիչներին կարելի է անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանքի գնալ զենքով: Այսպիսի որոշում է կայացրել նահանգի հատուկ հանձնաժողովը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Օգոստոսի վերջին նահանգի մի քանի դպրոցների ղեկավարություններ հայտարարել էին իրենց ուսուցիչներին զինելու մտադրության մասին, որպեսզի թույլ չտան այնպիսի ողբերգությունների կրկնություն, ինչպիսին տեղի էր ունեցել Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում 2012 թվականին: Այդ դպրոցում 20 տարեկան Ադամ Լենսը սպանել էր 20 երեխայի և 6 մեծահասակի, այնուհետ ինքնասպան եղել:
Նոր սպանությունները կանխելու համար ամերիկյան դպրոցներում այլ միջոցներ էլ են ձեռնարկվել: Մի քանի նահանգներում ուսուցիչներին կրակել սովորեցնելու անվճար դասընթացներ են անցկացվում, որոնց համար հարյուրավոր ուսուցիչ է գրանցվել: Բացի այդ, ամերիկյան բազմաթիվ ուսումնական հաստատություններում հայտնվել են անվտանգության աշխատակիցներ:










