ԱՄՆ-ն հավաստիացրել է, որ Բրազիլիայի նախագահի գաղտնալսելու մասին տեղեկությունները խեղաթյուրված են

09:36 • 12.09.13

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը Բրազիլիայի արտգործնախարար Լուիս Ալբերտո Ֆիգեյրեդոյին հավաստիացրել է, որ մամուլը խեղաթյուրել է բրազիլացի քաղաքական գործիչների դեմ ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած գաղտնալսումների մասին լուրերը։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Ռայսը նշել է, թե ԱՄՆ-ն հասկանում է, որ մամուլի վերջին բացահայտումները տարաձայնություններ են առաջացրել Բրազիլիայի հետ ամուր երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ որոշ հրապարակումներ խեղաթյուրված են ներկայացրել ԱՄՆ գործողությունները, իսկ ուրիշներն արդարացի հարցեր են առաջացրել բարեկամների և դաշնակիցների մոտ։

 

«ԱՄՆ-ն մտադիր է աշխատել Բրազիլիայի հետ՝ այդ անհանգստությանը պատասխանելու համար»,-ասված է Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, գրել էին, որ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը հետապնդել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին՝ գաղտնալսելով նրանց հեռախոսային խոսակցություններն ու կարդացել ցանցային հաղորդագրությունները։