Արքայազն Ուիլյամը հեռանում է բանակից՝ բարեգործությամբ զբաղվելու համար

16:07 • 12.09.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ավարտում է իր ծառայությունը բրիտանական բանակում, որպեսզի կենտրոնանա բարեգործության և թագավորական ընտանիքի անդամի իր պարտականությունները կատարելու վրա, հաղորդում է BBC-ն:

 

Ընդհանուր առմամբ, արքայազն Ուիլյամը բանակում ծառայության մեջ է եղել 7 տարուց ավելի: Հինգշաբթի օրը նա աշխատել է փրկարար ուղղաթիռի օդաչուի իր վերջին հերթափոխը:

 

Առաջիկա շաբաթների ընթացքում արքայազն Ուիլյամն իր կնոջ և տղայի հետ տեղափոխվելու է Քենսինգթոնյան պալատ: