Վթարի է ենթարկվել Սոչի–Երևան միկրոավտոբուսը. զոհվել է ՀՀ 5 քաղաքացի, մեկը՝ վիրավորվել (լուսանկարներ)
ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից ՀՀ արտաքին իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սոչի–Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը զոհվել են, մեկը՝ վիրավորվել, ում տեղափոխել են Գուլկիևիչ քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
ԱԻՆ–ից խոստանում են դեպքի վերաբերյալ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:










