ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Արամ Թամազյանի վրա

17:40 • 13.09.13

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:


Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։


Լուսանկարը՝  pastinfo.am-ի