Ադրբեջանի պատվիրակը չմասնակցեց Արևելյան գործընկերության երկրների ԿԳ նախարարների ասուլիսին

18:04 • 13.09.13

Արևելյան գործընկերության անդամ երկրների Կրթության և գիտության նախարարները առանձին հանդիպումից հետո հանդիպեցին նաև լրագրողների հետ, որին սակայն չմասնակցեց Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը։


ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանեց, որ ադրբեջանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարարի մակարդակով մասնացել է առանձին քննարկմանը, նաև հանդես եկել զեկույցով, որտեղ կրթությանը չվերաբերող ոչ մի խնդիր չի հնչել։


Իսկ հարցին, թե ինչու չի սպասել մասնակցելու նաև այս հանդիպմանը, պատասխանեց. «Ճանապարհ ընկնելու առիթով մեկնեցին»։