Բեն Աֆլեքի Բեթմենը ավելի ծեր և հոգնած կլինի

20:21 • 13.09.13

Բեթմենը, որի դերում կխաղա Բեն Աֆլեքը, ավելի ծեր կլինի, քան նախկին ֆիլմերում: Այս մասին ներդրողների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է Warner Bros.-ի գլխավոր տնօրեն Քևին Սուջիհարան, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին: Ըստ նրա, նոր Բեթմենը կլինի ավելի հոգնած, տանջված և կոփված իր աշխատանքով, որը արդեն վաղուց է կատարում:


Բացի այդ Սուջիհարան հայտարարել է, որ ստուդիան կարծում է, որ Աֆլեքը հիանալի Բեթմեն կլինի:


Բեթմենի դերում Աֆլեքի ընտրության մասին հայտնի էր դարձել 2013 թվականի օգոստոսին: Կինոստուդիայի ընտրությունը հիասթափեցրել էր Բեթմենի մասին պատմության սիրահարներին: Նրա նշանակման դեմ նույնիսկ ստորագրահավաք էր սկսվել, որին միացել էր շուրջ 92.000 մարդ: