Բիշկեկում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը
Բիշկեկում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։
Նեղ կազմով հանդիպմանը կազմակերպության անդամ երկրների առաջնորդները միաձայն ընդունել են հանդիպման օրակարգն ու ստորագրվելիք փաստաթղթերի ցանկը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները։
Ավելի ուշ նրանց կմիանան դիտորդ-պետությունների՝ Իրանի, Աֆղանստանի և Մոնղոլիայի նախագահները։
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև ԵվրԱզԵՍ-ի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարները, ԱՊՀ գործադիր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, Պակիստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները։
Գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը լինելու է իրավիճակը Սիրիայում։










