Կահիրեում ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի բանակի

19:05 • 13.09.13

Եգիպտացի իրավապահներն այսօր արցունքաբեր գազ են կիրառել Կահիրեից հյուսիս գտնվող Էլ Մահալլա քաղաքում, որը տեղակայված է Նեղոսի գետաբերանին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Ուրբաթօրյա աղոթքից հետո այնտեղ բախումներ են տեղի ունեցել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների և իշխանամետ կուսակցության ակտիվիստների միջև: Եգիպտական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էլ Մահալլա խոշորագույն քաղաքի բնակիչները չեն աջակցել իսլամիստներին և վերջիններիս այնտեղ ցույցեր անցկացնելու փորձը ձախողվել է:


Նույն ժամանակահատվածում Կահիրեի փողոցներում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի բանակի: Մարդիկ անցնում են պաստառներով, որոնցում ասվում է. «Ոչ սարսափին, այո՝ կարգուկանոնին»: