Հնդկաստանի Կենտրոնական Բանկի ղեկավարը սեքս-խորհրդանիշի հեղինակություն է վայելում
Հնդկաստանի Կենտրոնական Բանկի նորանշանակ ղեկավար Ռագուրամ Ռաջանը տեղական մամուլում սեքս-խորհրդանիշի հեղինակություն է վայելում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Econօmic Times-ին:
Թերթի աշխատակիցները Ռաջանին անվանել են «բանկային աշխարհի Ռանբիր Կապուր»՝ ակնարկելով հայտնի հնդկացի դերասանին: ԿԲ-ի նոր ղեկավարը նաև բնութագրվել էր որպես բանկային սեկտորի իդեալական ներկայացուցչի մարմնացում:
Ռաջանը ստացել է նաև շատ լավ կրթություն: 2003-2007 թվականներին նա եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետը:










