Հնդկաստանում խմբակային բռնաբարության համար մեղադրվող 4 տղամարդ մահապատժի է դատապարտվել
Հնդկաստանի դատարանը մահապատիժ է նշանակել չորս տղամարդկանց համար, ովքեր մեղավոր են ճանաչվել դեկտեմբերին տեղի ունեցած 23-ամյա աղջկա խմբակային բռնաբարության և սպանության համար, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը մեծ աղմուկ և բողոքի ալիք էր բարձրացրել: 23-ամյա աղջիկը և նրա ընկերը գտնվել են ավտոբուսում, երբ 5 տղամարդ և մեկ անչափահաս հարձակվել են նրանց վրա, բռնաբարել աղջկան. երիտասարդ կինն այնպիսի ծանր վնասվածքներ էր ստացել, որ երկու շաբաթ անց մահացել է:
Մահապատիժը պետք է դեռևս հաստատի Հնդկաստանի բարձրագույն դատարանը, մեղավորները կարող են դիմել վերաքննիչ դատարան:










