Մոսկվա-Անթալիա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ իր վրա տաք թեյ լցրած երեխայի պատճառով

12:14 • 13.09.13

Մոսկվայից Անթալիա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիմֆերոպոլում, գրում է Interfax.ru-ն:

 

Ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն իր վրա տաք թեյ լցրած երեխային օգնություն ցուցաբերելու համար։

 

Թռիչքի ժամանակ երեք տարեկան տղան իր վրա տաք թեյ է լցրել, և ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ որոշում է կայացվել վայրէջք կատարել Սիմֆերոպոլում և երեխային հոսպիտալացնել։