Ուրբաթ 13-ը պարզապես օր է, Աստծո ստեղծած օրերից մեկը. Շմավոն քահանա Ղևոնդյան

13:11 • 13.09.13

Որբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Սա քրիստոնեության արմատները թուլացնելու միջոց է. տեղեկացնում է qahana.am ֆեյսբուքյան էջը։


Քրիստոնյա, հավատացյալ մարդը չի վախենում, քանի որ Աստծու ներկայությունը զգում է, իսկ երբ վախենում ես, նշանակում է հեռացել ես Աստծուց ու չարի գործիք դարձել: Սա թույլ հավատ ունեցող մարդկանց հավատքից շեղելու ու հեռացնելու հրաշալի հնարավորություն է։


Ինչպե՞ս է վերաբերվում Աստվածաշունչը այս թվին, ի՞նչ մեկնաբանություն ունի եկեղեցին՝ կապված այս օրվա հետ՝ փորձենք ճշտել տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից. «Դա պարզապես սնահավատություն է: Եկեղեցին, քրիստոնյա աշխարհը նման բարդույթներ չունի: Բոլոր օրերը, շաբաթները Աստծո ստեղծածն են: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրեք Աստծո ներկայությունը ձեր մեջ պահելով, որպեսզի սատանան ձեզ չգայթակղի և չշեղի»:


Բոլորիս այսօր հաջող օր ենք մաղթում: Թող Աստծո օրհնությամբ այսօր աշխարհում շատ ընտանիքներ ստեղծվեն, զավակներ ծնվեն ու հրաշքներ կատարվեն: Բոլոր օրերն էլ Աստվածային են: Աստված մեզ հետ բոլոր օրերին: