Ասոցացման համաձայնագիրը մեկ փաստաթուղթ է և հնարավոր չէ ստորագրել մի մասը միայն. Շտեֆան Ֆյուլե
Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր է չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, այս մասին այսօր Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարեց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու Վիլնյուսում՝ երկրներից յուրաքանչյուրի հետ և հնարավո՞ր է նախաստորագրել միայն Ասոցացմանը համաձայնագիրը։
«Երկու մասեր կան մեկ համաձայնագրում, որոնք բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ: Եվ հստակ կապեր, առնչություններ կան երկու մասերի միջև և հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից»,– ասաց նա:
«Եվ երկրորդ ես եկել եմ լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները և եթե իրենք ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի՝ Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»,– ավելացրեց ԵՄ հանձնակատարը:
Շտեֆան Ֆյուլեն համոզմունք հայտնեց, թե պատրաստ են հայ գործընկերների քննարկել գաղափարներ, թե ինչպես են պատկերացնում այդ հարաբերութունների ապագա իրավական շրջանակը, սակայն կասկած հայտնեց, որ դա հնարավոր կլինի անել մինչև Վիլնյուս։
«Որովհետև խոսքը լուրջ իրավական փաստաթղթի մասին է, լուրջ պարտավորություններով»,-ասաց եվրահանձնակատարը։










