Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսին ուղղեց Շտեֆան Ֆյուլեին

15:23 • 13.09.13

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո խոսելով Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ քայլերի մասին տարբեր երկների համատեքստում մոռացավ, որ Հայաստանն ստորագրել է ԵՄ-ի հետ Վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, ինչը ժպտալով ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Գերմանացի լրագրողը Շտեֆան Ֆյուլեին ուղղված հարցում հայտարարեց, թե Հայաստանը իրականում այդ ճնշման թիրախը չի եղել և այն ուղղված է եղել ավելի շատ Ուկրաինային զգոն պահելու համար, որը սակայն, ստորագրելու է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, ի տարբերություն Հայաստանի, որը այն պետք է դեռ նախաստորագրի:


Գերմանացի լրագրողը հետաքրքվեց, թե Հայաստանի կողմից իր որոշումը վերանայելու դեպքում հնարավո՞ր է վերադառնալ Ասոցացման համաձայանագրին: Հարցը հնչեց որպես.«Ինչքանով է դուռը դեպի Եվրոպա խորը փակված»:


«Մենք լուրջ ենք վերաբերվում՝ ասելով, որ հարգում ենք մեր գործընկերների ազատ կամարտահայտությունը, բայց մենք նույնքան լուրջ ենք, երբ պայմաններ ենք սահմանում, սահմաններ ենք ստեղծում այդ ազատ կամարտահայտության համար»,– ասաց Շտեֆան Ֆյուլեն:


«Երկրորդը՝ մենք մեր գործընկերների առջև դռներ չենք փակել, և երրորդ՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց արդեն երեքուկես տարի: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այն չի անհետանա: Այն մնալու է և պահպանվելու է նաև մեր կամքն ու պատրաստակամությունը մեր գործընկերների հետ քայլելու առումով»,– ավելացրեց նա:


ԵՄ հանձնակատարը այս հարցի շրջանակներում նաև հավելեց, որ իրենց հայ գործընկերների հավաստիացմամբ՝ իրենց վրա որևէ ճնշումներ չեն եղել: