Սիրիական SANA գործակալության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման

16:28 • 13.09.13

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության կայքը և Սիրիայի այլ կառավարական կազմակերպությունների կայքեր ենթարկվել են հաքերային հարձակման, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Հաքերների գործողությունների պատճառով որոշ կայքեր մինչ այժմ անհասանելի են: Հարձակումների համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

 

Հաքերներն աջակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմի երկու կողմերին: «Սիրիական էլեկտրոնային բանակ» կազմակերպությունը, որը պաշտպանում է Բաշար ալ-Ասադին, բազմիցս կոտրել է քաղաքական գործիչների, տարբեր կազմակերպությունների և ԶԼՄ-ների կայքեր: