Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ հյուպատոսության մոտ. կան վիրավորներ

08:26 • 13.09.13

Աֆղանստանում ամերիկյան հյուպատոսության մոտ պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ականապատված մեքենան պայթել է երկրի արևմուտքում գտնվող Հերատ քաղաքում։ Մեքենան գտնվել է հյուպատոսությունից 60 մ հեռավորության վրա։

 

Շենքի մոտակայքում փոխհրաձգություն է սկսվել անվտանգության աշխատակիցների և ենթադրյալ ահաբեկիչների միջև։