Ինդոնեզիայի ոստիկանությունը դիմել է աճուրդային տներին՝ գողացված թանգարանային իրերը գտնելու համար
Ինդոնեզիայի ոստիկանությունը դիմել է միջազգային աճուրդային տներին՝ խնդրելով նրանց օգնել գտնել ոսկուց պատրաստված 4 հնագույն արտեֆակտներ, որոնք առևանգվել էին Ջակարտայում գտնվող պետական թանգարանից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գողության մեջ կասկածում են թանգարանի աշխատակիցներին: Թանգարանային նմուշները գտնվում էին ապակիների ետևում: 3 ոսկե ցուցանակները և գավաթը, հավանաբար խորհրդանշում են հինդուիստական աստվածությունների հզորությունը և ստեղծվել են XI դարի սկզբին Յավա կղզում:
Ըստ թանգարանի ղեկավարության հաղորդագրության, թանգարանում տեսախցիկները արդեն մի քանի ամիս չեն գործում:










