Իրանը կարող է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

13:45 • 13.09.13

Իրանը պատրաստ է կարճ ժամկետներում երաշխիքներ տալ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։

 

Ռոհանին նշել է, որ Իրանն այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե հարգվի ատոմային էներգիա ունենալու իրավունքը՝ ներառյալ ուրանի հարստացումը։

 

«Միայն քաղաքական կամքի դրսևորմամբ և իրանցի ժողովրդի իրավունքները հարգելով հնարավոր է ապահովել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,-ասել է Ռոհանին։
 

Նա նշել է, որ երաշխիքներ կտրվեն միայն փոխադարձ վստահության առկայության դեպքում։