Գերմանիայի կանցլերի թեկնածուի միջնամատը «հաշիվ է բացել» Twitter-ում
Գերմանիայի կանցլերի թեկնածու Պեեր Շտայնբրյուկի միջնամատը հայտնվել է համացանցում: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, Շտայնբրյուկի միջնամատն այժմ իր հաշիվն ունի Twitter–ում, որի գոյության առաջին օրը 900 մարդ դարձել է այդ էջի հետևորդ:
Միջնամատի հաշիվը համացանցում է հայտնվել գերմանական Sueddeutsche Zeitung թերթի ուրբաթօրյա համարի հրատարակվելուց հետո: Թերթի շապիկին էր հայտնվել կանցլերի թեկնածուի նկարը, որում նա անպարկեշտ ժեստ է ցուցադրում:
Քաղաքական գործչի լուսանկարը արվել է «Հարցազրույց՝ առանց խոսքերի» ծրագրի շրջանակներում, որի մասնակիցները լրագրողների հարցերին պատասխանում են միայն ժեստերով: Անպարկեշտ ժեստով Շտայնբրյուկը պատասխանել է լրագրողի՝ մամուլում և հանրության մեջ շրջանառվող վիրավորական մականունների մասին հարցին:










