Լավրովն ու Քերին պայմանավորվել են Նյու Յորքում քննարկել «Ժնև 2»-ի նախապատրաստումը

14:43 • 13.09.13

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնվել է սեպտեմբերի վերջին մեկնել Նյու Յորք՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու համար, տեղեկացնում է Взгляд-ը։
 

Որպես նախնական ժամկետ՝ Քերին նշել է սեպտեմբերի 28-ը։

 

Ինչպես նշել է Լավրովը, իրենից բացի Քերիի հետ հանդիպմանը կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։

 

«Մենք պայմանավորվել ենք հանդիպել Գլխավոր ասամբելայում, որպեսզի տեսնենք, թե ինչ փուլում ենք գտնվում (Սիրիայի քիմիական զենքին առնչվող հարցերում, նաև «Ժնև-2» համաժողովի անցկացման հեռանկարների առումով), ինչպես նաև տեսնելու, թե ինչ են մտածում սիրիական կողմերն այդ ուղղությամբ։ Մենք ենթադրում ենք, որ կարող ենք ավելի կոնկրետ խոսել Նյու Յորքում»,-ասել է Լավրովը։

 

Լավրովի և Քերիի հանդիպումը կայացել էր երեկ երեկոյան՝ Ժնևում։