Հարավկորեացի ձկնորսը տուն է վերադարձել Հս. Կորեայում 40 տարվա գերությունից
Հարավային Կորեայից ձկնորս Չոն Ուկ Պհեն, ով ավելի քան 40 տարի առաջ գերի էր ընկել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը, փախել է և վերադարձել տուն, գրում է gazeta.ru-ն:
Այժմ 68-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավկորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո նա կկարողանա վերադառնալ ընտանիք:
Փախած գերին 25 ձկնորսներից մեկն է, ովքեր 1972 թվականին երկու նավով դուրս էին եկել Դեղին ծով: Նրանց առևանգել էին Հյուսիսային Կորեայի նավաստիները: Մնացած ձկնորսներին այդպես էլ չի հաջողվել տուն վերադառնալ:
Սկզբում Չոն Ուկ Պհեն հատել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և երրորդ երկրի սահմանը, որտեղից նամակ է ուղարկել Հարավային Կորեայի նախագահին՝ խնդրելով օգնել իրեն վերադառնալ: Նա գրել է, որ կուզենար «անցկացնել իր կյանքի մնացած տարիները բարեկամների և եղբայրների հետ»:










