Լոնդոնում բացվում է ավանդական Նորաձևության շաբաթը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվում է ավանդական Նորաձևության շաբաթը, որին այս տարի մասնակցում են ավելի քան 70 դիզայներներ՝ ամբողջ աշխարհից, գրում ИТАР-ТАСС-ը։
Մոդելավորողները կներկայացնեն 2014թ. գարուն-ամառ հավաքածուն և կորոշեն հաջորդ՝ աշուն-ձմեռ սեզոնի միտումները։
Մեծ հետաքրքրություն են միշտ առաջացնում Ստելա Մաքքարթնիի հավաքածուները. նորաձևության մարաթոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, նա հանրությանը կներկայացնի «Adidas» մարզահագուստի շարքի իր պատկերացումները։
Նորաձևության շաբաթն առավել հիշարժան է խոստանում լինել երկուշաբթի, երբ կներկայացվեն շոտլանդացի Քրիստոֆեր Քեյնի հավաքածուները՝ «Burberry», «Erdem» և «Pringle»։ Իր հավաքածուն կներկայացնի նաև ամերիկացի հայտնի դիզայներ Թոմ Ֆորդը։
Ցուցադրությունների մեծ մասը կանցկացվի «Սոմերսեթ հաուսում»՝ լոնդոնյան Սթրենդ փողոցում գտնվող դասական ոճի պատմական դղյակում։ Այս շենքում են գտնվում մի քանի թանգարաններ, ինչպես նաև Բրիտանական նորաձևության խորհրդի շտաբ-բնակարանը։
Նորաձևություն շաբաթից հետո «Սոմերսեթ հաուսը» կվերածվի առևտրային կենտրոնի, որտեղ առաջատար մոդելավորողների հավաքածուները վաճառքի կհանվեն իջեցված գներով։










