Լուկայի հոգեբուժական տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով 37 մարդ է զոհվել

15:08 • 13.09.13

Ռուսաստանի Լուկա գյուղի հոգեբուժական տուն-ինտերնատում բռնկված հրդեհի հետևանքով 37 մարդ է մահացել, հայտնում է vesti.ru-ն։

 

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել այն, որ հաստատության հիվանդներից մեկը քնել է չմարված ծխախոտով: Շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է: Ինտերնատում մոտ 60 մարդ է եղել:

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

Հրդեհի ժամանակ մահացել է նաև 46-ամյա աշխատակցուհին, ով փորձել է փրկել մարդկանց: