Լուսանկարչության ամենահայտնի մրցույթներից մեկն այս տարի կանցկացվի Լոնդոնում (լուսանկարներ)

08:44 • 13.09.13

Լոնդոնն այս տարի կհյուրընկալի լուսանկարչության ոլորտում աշխարհի ամենախոշոր մրցանակն առաջարկող մրցույթը՝ Hamdan bin Mohammed bin Rashid Al Maktoum International Photography Award-ը (HIPA), որին մասնակցում են լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից, հայտնում է Daily Mail-ը:

 

Միացյալ Թագավորությունն առաջին անգամ է հյուրընկալում այս մրցույթը, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին: Այս տարի այն կրում է «Լույսի գեղեցկություն» խորագիրը:


Մրցույթի հաղթող լուսանկարի հեղինակը կստանա 76 000 ֆունտ ստերլինգ պարգև: Դիտարժան բնապատկերներ, դիմանկարներ, սպիտակ ու սև լուսանկարներ, վիետնամցի ձկնորսներ, գիշատիչ թռչուններ և մանուկ վանականներ. մրցույթի մասնակից լուսանկարները շոշափում են ամենատարբեր թեմաներ: