Պուտինի սիրելի իրերն ու երևույթները, որոնք ցույց են տալիս Ամերիկայի հաջողությունը

14:07 • 13.09.13

Ամերիկյան The New York Times թերթում տպագրված հոդվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել այն պատկերացման հետ, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է։

 

Սակայն, ինչպես Foreign Policy ամսագրի բլոգում գրում է Էլիաս Գրոլը, կան մի քանի իրեր և երևույթներ, որոնք դուր են գալիս Պուտինին և միևնույն ժամանակ ցույց են տալիս Ամերիկայի բացառիկությունը:

 

1. Մարտաֆիլմերի հերոսները. Պուտինն ընկերություն է անում դերասան Սթիվեն Սիգալի հետ, ով «ամերիկյան բացառիկության» մարմնացում է:

 

2. «Թոփլես կանայք». Պուտինը հիացմունք է արտահայտել՝ տեսնելով Femen-ի կիսամերկ ակտիվիստուհիներից մեկին, ով նետվել էր նրա վրա Գերմանիայում: ԱՄՆ-ում կիսամերկ կանանց հետ ամեն ինչ հիանալի է:

 

3. «Ստորջրյա սարքեր». ԱՄՆ-ում դրանք ամենազարգացածն են:

 

4. Rhythm & Blues ոճի երաժշտություն. 2010 թվականին Պուտինը հրապարակայնորեն կատարել էր «Blueberry Hill» երգը:

 

5. «Բայքերական խմբերը». հեղինակի կարծիքով՝ ռուսական «Գիշերային գայլերը» միայն թույլ նմանակումն են ամերիկյան «Դժոխքի հրեշտակների»:

 

6. «Շնիկները». հեղինակի կարծիքով՝ շների հարցում նա բավականին զիջում է նախագահ Բարաք Օբամային: