Queen խումբը Ֆրեդի Մերկուրիի երգերի ալբոմ կթողարկի
Մինչ երաժշտական աշխարհն անհամբերությամբ սպասում է Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի նախկինում չթողարկված համատեղ կատարումների ալբոմի լույս ընծայմանը, Queen խմբի հիմնադիրներից Բրայան Մեյը հանրությանը հայտնել է, որ շուտով լույս կտեսնի նոր ալբոմ, որում երգերը կատարում է հանգուցյալ մենակատարը, գրում է buro247.ru-ն։
Կիթառահարը խոստովանել է, որ որոշ ժամանակ առաջ մեծ քանակությամբ երգեր է հայտնաբերել, որոնք այդպես էլ լույս չեն տեսել։ Այդ ձայնագրություններն էլ կընդգրկվեն նոր ալբոմում։










