Պետդումա է ներկայացվել օրինագիծ, ըստ որի առանց վիզայի երկիր մուտք գործող օտարերկրացիները պետք է իրենց հետ ունենան 36.000 ռուբլի
Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր խորհրդի պատգամավորները Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որը օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Ռուսաստան են մտնում առանց վիզայի, պարտադրում է իրենց հետ ունենալ առնվազն 36.000 ռուբլի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս գումարը համապատասխանում է Ռուսաստանի նվազագույն սպառողական զամբյուղի վեցապատիկին:
Ըստ պետերբուրգյան օրենսդիրների, սահմանն անցնելիս օտարերկրացիները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ նրանք այդքան գումար ունեն:










