Ռուսաստանը հրաժարվել է Պիեռ Ռիշարին վիզա տրամադրել
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարին շրջագայություններով այցելել Ռուսաստան՝ հրաժարվելով նրան 1 տարի ժամկետով վիզա տրամադրել։
Ինչպես հայտնում է Euromag-ը, 20-րդ դարի լավագույն դերասաններից մեկը նպատակ ուներ ելույթներ ունենալ Ռուսաստանում, սակայն փաստաթղթի բացակայության պատճառով դա հնարավոր չի լինի իրականացնել։
Երկարաժամկետ վիզայի փոխարեն ծառայությունը ֆրանսիացուն տրամադրել է մի քանի օրվա թույլտվություն, ինչի կապակցությամբ Ռիշարն իր ափոսանքն է հայտնել։










