Սաակաշվիլին Թուրքիայի 936 քաղաքացու Վրաստանի քաղաքացիություն է շնորհել

17:16 • 13.09.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թուրքիայի 936 քաղաքացու քաղաքացիություն է շնորհել՝ շրջանցելով Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։

 

Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի բաժնից՝ Միխեիլ Սաակաշվիլիի որոշման մասին իրենց հայտնի է դարձել միայն երեկ, երբ պաշտոնական նամակ են ստացել նախագահի աշխատակազմից։