Ռոբերտ դե Նիրոյի և Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

13:39 • 13.09.13

Հոլիվուդյան դերասաններ Սիլվեստեր Ստալոնեն և Ռոբերտ դե Նիրոն վերադառնում են ռինգ նոր մարզական կատակերգությունում՝ «Grudge Match», գրում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմը կպատմի երկու բռնցքամարտիկների՝ Բիլի (Ռոբերտ դե Նիրո) և Հենրիի (Սիլվեստեր Ստալոնե) մասին, որոնք հակառակորդներ են եղել իրենց կարիերայի ծաղկման շրջանում և հանդիպել են 30 տարի անց՝ կրկին միմյանց հաղթելու նպատակով։

 

Երկու դերասաններն էլ նախկինում խաղացել են բռնցքամարտիկի դեր. դե Նիրոն Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» ֆիլմում, իսկ Ստալոնեն՝ հայտնի Ռոքի Բալբոայի դերը։

 

Փիթեր Սիգալի ֆիլմում նկարահանվել են նաև Քիմ Բեսինջերը, Քևին Հարթը, Ալան Արկինը և այլք։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը կհայտնվի դեկտեմբերի 25-ին։