Տալլինի քաղաքապետին ծաղրել են մինի-ուղղաթիռի միջոցով (տեսանյութ)
Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարի հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, «հայտնվել» են նրա քաղաքական հակառակորդները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով DELFI-ին:
Հարցազրույցի ընթացքում, որը ձայնագրվել է 4-րդ հարկի ստուդիայում, պատուհանից այն կողմ հայտնվել է մինի-ուղղաթիռ, որին ամրացված է եղել IRL կուսակցության՝ Սավիսաարին կոռուպցիայի համար մեղադրող քարոզչական պաստառ:
Տալլինի հեռուստաընկերության ղեկավարությունը դեպքի համար պատասխանատու է համարում քաղաքապետի թեկնածու Էերիկ Նիյլես Կրոսին: Հեռուստաընկերության ղեկավարը նրա նախընտրական արշավն անվանել է «երեխայական և մրցակիցներին վիրավորող»: Նա հավելել է, որ հրավիրել է Կրոսին ներկայանալ ստուդիա և պատմել իր նախընտրական արշավի մասին, սակայն պատասխան չի ստացել:
Տեսանյութը կարելի է դիտել այստեղ։










