Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին հանրահավաք կանցկացնի. Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում։
«Հավաքը նախաձեռնել է Րաֆֆի Հովհաննիսյանը, կմասնակցեն ինչպես քաղաքական ուժեր, այնպես էլ անհատներ։ Այն նվիրված է ՀՀ անկախությանը»,- ասաց Թևան Պողոսյանը։
Լրագրողներից մեկը փորձեց հստակեցնել, թե կա՞ թեմա, որի համար հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը «բադասխան» է պահանջելու։
«Ամեն մեկս պետք է մեզ համար պատասխան պահանջենք և ոչ թե միայն մեղադրանքը դնենք ուրիշի վրա, ինքներս մեր վրա դնենք հարցի լուծումը»,- պատասխանեց նա։
Հարցին, թե կա մեկը ում հրաժարականը կպահանջեր պատգամավորը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Վերևից ներքև, բոլորը»։ Փորձեցին հստակեցնել, թե վերևը նկատի ունի նախագահին։ «Մենք չունենք ընտրված նախագահ»,-հակիրճ պատասխանեց նա։










