Էմի Ուայնհաուսն այսօր կդառնար 30 տարեկան (տեսանյութ, լուսանկարներ)

13:18 • 14.09.13

Հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսն այսօր կդառնար 30 տարեկան։


Մեղմ երաժշտություն, բաց տեքստեր և հասուն սևամորթ կնոջ ձայն. նա ամենախոստումնալից ժամանակակից երգչուհին էր, գրում է РИА Новости-ն։
 

 

Երգչուհին Ivor Novello մրցանակի կրկնակի դափնեկիր է, նրա առաջին ալբոմը՝ Frank (2003), ներկայացվել է Mercury Prize-ի։ 2007թվականին նա ստացել է Brit Award՝ որպես «Լավագույն բրիտանացի երգչուհի»։

 

Նրա երկրորդ ալբոմը՝ Back to Black, երգչուհուն հաղթանակ է բերել «Գրեմմի» մրցանակաբաշխության միանգամից 5 անվանակարգերում, որից հետո նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես առաջին և միակ բրիտանացի երգչուհին, որը ստացել է 5 «Գրեմմի»։

 


Նա մահացել է 2011-ի հուլիսի 23-ին, 27 տարեկանում, ալկոհոլային թունավորումից։