Ձախողվել է ամերիկացու՝ փուչիկներով թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով

00:15 • 14.09.13

Ատլանտյան օվկիանոսը փուչիկների օգնությամբ անցնել փորձող ամերիկացին ավարտել է իր 12-ժամյա թռիչքը Հյուսիսային Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզում, հայտնում է Вести.Ru-ն:


Ջոնաթան Թրեփը մտադիր էր հասնել Արևմտյան Եվրոպա՝ անցնելով Ատլանտյան օվկիանոսի վրայով: Իր թռիչքը ամերիկացին մտադիր էր իրականացնել 370 փուչիկներից կազմված օդապարիկով:


Վերջինս նման կերպ նախկինում անցել էր Լա Մանշ նեղուցն ու Ալպյան լեռնաշղթան: