Իտալիայում գողացել են աշխարհի ամենափոքր քուռակին
Իտալիայում ձիերի շուկայից գողացել են աշխարհի ամենափոքր քուռակին: Չարլիին, որն ընդամենը 63 սանտիմետր հասակ ունի, գողացել են գիշերը, գրում է Daily Mail-ը:
Ոստիկանության կարծիքով՝ հնարավոր է, որ Չարլիին պահում է մաֆիան՝ փրկագին ստանալու ակնկալիքով:
Իրավապահների համաձայն՝ գողերը կոտրել են ցանկապատը, բռնել քուռակին և անցել են այդտեղ գտնվող ծխախոտի դաշտի միջով, որտեղ նրանց է սպասել մեքենան:










