Դեղին ժապավեններով պայքար՝ ԱՄՆ-ում ազատազրկված կուբացի գործակալների ազատ արձակման համար (լուսանկարներ)

14:18 • 14.09.13

Զանգվածային արշավի շրջանակներում կուբացիները դեղին ժապավեններ են կպցրել մայրաքաղաք Հավանայի տների, ծառերի, սյուների վրա՝ պահանջելով ԱՄՆ-ում բանտարկված և լրտեսության համար մեղադրվող մի քանի կուբացիների ազատ արձակումն ու վերադարձը, գրում է Associated Press-ը:

 

Դեղին ժապավենների սիմվոլիզմը մեծ ազդեցություն ունի ամերիկացիների վրա. դա սիրո ուղերձն է: Կազմակերպիչների խոսքերով՝ նրանք փորձում են ուղերձ հղել, որ իրենք նույնպես մարդիկ են: