Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է պաշտոնական Բաքվին

15:54 • 14.09.13

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը հանդես է եկել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին կառույցի դիտորդական խումբ ուղարկելու որոշման հետ կապված հայտարարությամբ, հայտնում է haqqin.az-ը։

 

«Հուսով ենք, որ Եվրախորհրդարանի դիտորդական խումբը կնպաստի նրան, որ ժողովրդավարական ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում»,-ասել է նա։

 

Վիոլա Ֆոն Կրամոնը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընտրական մրցապայքարից ընդդիմադիր Ռուստամ Իբրահիմբեկովին հեռացնելու համար, հայտնում է Turan գործակալությունը։

 

Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհանգստացնող է։ «Իշխանություններն արգելում են ազատ ու խաղաղ հավաքները»,-ասել է նա։