Եգիպտոսի նախագահ Մուրսիի կալանքը երկարաձգվել է 30 օրով. ԶԼՄ-ներ

09:19 • 14.09.13

Եգիպտոսի իշխանություններն ուրբաթ երկարաձգել են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքը 30 օրով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Ahram Online տեղեկատվական պորտալին։

 

Մուրսիի կողմնակիցներն ամբողջ երկրում բազմահազարանոց երթեր են կազմակերպում, որոնք հանգեցնում են ուժայինների հետ բախումների։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, իսկ 14 քաղաքներում պարետային ժամ է։

 

Պաշտոնական տվյալներով՝ չորեքշաբթիից մինչ օրս բախումների զոհ է դարձել 830 մարդ։