ԵՄ-ն պատրաստ է արագացնել Մոլդովայի և Վրաստանի հետ համաձայնագրերի նախաստորագրումը

23:11 • 14.09.13

ԵՄ-ն պատրաստ է արագացնել Մոլդովայի և Վրաստանի հետ սոցացման համաձայնագրերի ստորագրումը, այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտնում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:


«Եթե կարողանանք Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախաձեռնել Մոլդովայի և Վրաստանի հետ  Ասոցացման համաձայնագրի  նախաստորագրումը, ապա ամեն ինչ կարվի այդ փաստաթղթերի օպերատիվ փոխանցման համար, որպեսզի դրանք ստորագրվեն նախքան իրենց լիազորությունների ժամկետի լրանալը», - հայտարարել է Ֆյուլեն:


Նա նաև նշել է, որ այդպիսի փաստաթղթերի նախապատրաստումը երկարատև գործընթաց է, սակայն այս երկու երկրների համար կարվի գրեթե անհնարինը, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի:


Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել էր, որ երկիրը հույս ունի համաձայնագիրը ստորագրել 2014-ի գարնանը: