Ֆրանսիայում ստուգում են Ասադի հորեղբոր կարողությունը

11:54 • 14.09.13

Ֆրանսիայում ստուգում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբոր՝ Ռիֆաթի կարողությունը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին։

 

Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ նման միջոցառումներ են ձեռնարկվել, երբ Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը երկրի իշխանություններին համապատասխան հարցում է ուղարկել։

 

Մասնավորապես, հաղորդվում է, որ Ռիֆաթ Ասադը դղյակ ունի, որը պատմական ժառանգության օբյեկտ է։

Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով՝ փողերը, որոնք ունի Ասադի հորեղբայրը, ձեռք են բերվել կոռուպցիոն ճանապարհով։